19/01/2018 10:16
Կարեն Կարապետյանի ձևակերպած «շանտղությունը», միևնույն է, շարունակվում է. «Ժողովուրդ»
Նշանակվելով ՀՀ վարչապետ` Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չեն դարձել` մնալով թղթի վրա:
«Ժողովուրդ»-ը փոքր ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, որ իրականություն են դարձել այն հանձնարարականները, որոնք ենթադրում էին օպտիմալացում, ծախսերի կրճատում. այդպես պետական կառավարման համակարգում լուծարվեցին ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ, օպտիմալացվեցին նաև որոշ ուսումնական հաստատություններ:
«Անգամ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի մասին վարչապետը շատ է սիրում խոսել, այդպես էլ ըստ էության իրականություն չի դարձել: Էլ չենք խոսում սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման մասին. Նրա ձևակերպմամբ, «շանտղությունը», միևնույն է, շարունակվում է: Ասել է, թե Կարեն Կարապետյանի «դմփոց ռեֆորմները» այդպես էլ մնացել են օդից կախված», - գրել է թերթը՝ ներկայացնելով խնդրո առարկա հանձնարարականների շարքը: