19/01/2018 09:58
Եղիշե Պետրոսյանին տեսել են կառավարությունում. նա աշխատանքի է անցե՞լ. «Իրավունք»
«Իրավունք»-ի թղթակիցն ականատես է եղել, որ գործադիրի նիստից հետո երեկ կառավարություն է շտապել «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
«Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե.Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ քաղաքական տեսակետներով, ընդ որում՝ հանդես գալով ամենաընդդիմադիր դիրքերից: ՊՊԾ գունդը գրավողների արդարացնող և իշխանություններին անխնա քննադատող Պետրոսյանը կառավարությունում մնաց մոտ կես ժամ», - գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: