19/01/2018 10:24
Դավիթ Տոնոյան. Հիմա գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել. «Իրատես»
Օրերս մամուլը գրել էր, որ գեներալները հավաքվել ու որոշել են, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պետք է փոխարինի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«Իրատեսը» թեմայի շուրջ մի քանի հարց է ուղղել Տոնոյանին:
- Պարոն Տոնոյան, նորից ցանկություն ունե՞ք վերադառնալու պաշտպանության նախարարություն, այն էլ՝ նախարարի կարգավիճակով:
- Ես նախկին զինծառայող եմ և միշտ պատրաստ եմ կրել ուսադիր: Բայց, խնդրում եմ, ինձ արտակարգ իրավիճակների հետ կապված հարցեր տվեք:
- Հենց այնպես չէ, որ նման տեղեկություններ են շրջանառվում:
- Մամուլը շատ բան կարող է գրել, բայց հիմա ի պաշտոնե գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել:
- Այդուհանդերձ, նման հավաք եղե՞լ է:
- Չէ, ես տեղյակ չեմ: Իրականում արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, ոչինչ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Տվյալ միջոցառման իբր մասնակիցները ևս հերքումով են հանդես եկել:
- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հանդեպ գեներալների համակրանքը:
- Ես ընդհանրապես բարձրաստիճան սպայական կազմին մեծ հարգանքով եմ վերաբերվում և, կարծում եմ, դա փոխադարձ է:
- Վիգեն Սարգսյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
- Բարձր: