19/01/2018 10:19
Բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյի մոտ հիմնարկություն է բացել, որը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի. «Փաստ»
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:
Երբ ամիսներ առաջ շուխուրն ընկավ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, մեր շատ բարձր պաշտոն ունեցող այրերից մեկը արագ գործի անցավ:
«Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի ճոխ հիմնարկություն «բացեց»: Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի և դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600–800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: