19/01/2018 14:04
Բորիս Ջոնսոնը կողմ է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կամրջի կառուցմանը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև կամուրջ կառուցելու օգտին, քանի որ Լա Մանշի տակ մեկ երկաթուղային թունելն ի վիճակի չէ բավարարելու սահմանով մարդկանց և ապրանքների փոխադրման՝ երկու երկրների կարիքները: Ինչպես տեղեկացրել է The Daily Telegraph թերթը, այս գաղափարը Ֆորինի օֆիսի ղեկավարը հնչեցրել է նախօրեին Անգլիայի Սանդհերսթ քաղաքում բրիտանա-ֆրանսիական գագաթնաժողովում իր պաշտոնակից Ժան Իվ Լը Դրիանի հետ կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բաժանող Լա Մանշի նեղուցի լանությունն իր ամենանեղ մասում, որը կոչվում է Պա դը Կալե, կազմում է 33 կիլոմետր: Իսկ Ջոնսոնի հիշատակած թունելը, որն անցնում է այդ նեղուցի տակով, կառուցվել է 1994 թվականին Անգլիայի Ֆոլքսթոն քաղաքի և Ֆրանսիայի Կոկելեմի՝ Կալե քաղաքի արվարձանի միջև: Դրա երկարությունը կազմում է 50,5 կիլոմետր: