19/01/2018 17:55
Բրյուսելում միգրանտները հարձակվել են ոստիկանության պահակախմբի վրա
Երկու բելգիացի ոստիկան վնասվածք են ստացել Բրյուսելի հյուսիս-արևմուքում ոստիկանական պահակախմբի վրա 40 միգրանտներից բաղկացած խմբի հարձակման արդյունքում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով RTBF հեուստաալիքին։
Ոստիկանությունը նախազգուշական կրակ է բացել: Կարգուկանոնին հետևող պահակները ձերբակալել են 16 մարդու՝ Սուդանից, Էրիթրեայից և Եթովպիայից: Բախումը տեղի է ունեցել հինգշաբթիից լույս ուրբաթ գիշերը Բրյուսելի հյուսիս-արևմուտքում գտնվող Գրան Բիգարի համայնքում՝ բեռնատարների կայանատեղիում:
Ոստիկանությունը պաշտպանվել է ռետինե մահակների և արցունքաբեր գազի միջոցով, սակայն միայն նախազգուշական կրակոցներից հետո է նրանց հաջողվել ցրել նրանց։ Ոստիկանները ձերբակալել են 16 հոգու: Այժմ նրանք ստիպված են լինելու լքել Բելգիայի տարածքը: