19/01/2018 16:00
Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Աֆրինում
Թուրքիան առանց վարանելու ռազմական գործողություններ կսկսի Աֆրինում և ամբողջովին կոչնչացնի ահաբեկիչներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին, փոխանցում է TREND-ը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի համար սպառնալիքը օրեցօր աճում է։
«Թուրքիան պարտավոր է ապահովել իր քաղաքացիների և սահմանների անվտանգությունը», – ասել է Ջանիկլին։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի օդային ուժերը Աֆրինում կրակահերթ են բացել PYD և YPG դիրքերի վրա, ինչի արդյունքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է ավելի քան երեսուն ահաբեկիչ։
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագն ասել էր, որ ԱՄՆ–ն բացեիբաց աջակցում է Սիրիայում ահաբեկչական PYD և YPG կազմակերպություններին։