19/01/2018 12:27
Թրամփը նշել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկան համարում է աշխարհում ամենավտանգավոր երկիրը։ Այս մասին ամերիկյան առաջնորդը գրել է իր Twitter-ում, հայտնում է News.rambler-ը:
Նա բացատրել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտությունը: «Մեզ անհրաժեշտ է պատը, որպեսզի կանգնեցնենք թմրանյութերի մասսայական հոսքը», – հաղորդել է Թրամփը։
2017 թվականի հուլիսի 12–ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Կոնգրեսը պատրաստվում է 1,6 միլիարդ դոլար հատկացնել «Թրամփի պատի» կառուցման համար։
Պատն ունենալու է 509 կիլոմետր երկարություն, ամրացվելու է նաև արդեն գոյություն ունեցող 655 կիլոմետրանոց արգելապատնեշը։