19/01/2018 17:27
Իտալիայում կատուն 30 հազար եվրո ժառանգություն է ստացել
Իտալիայում կատուն 30 հազար եվրո ժառանգություն է ստացել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով La Stampa թերթին։
Սաչիլիե քաղաքում (Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջան) մի քանի օր առաջ մահացած կնոջ ունեցվածքի ժառանգորդ է դարձել Ջերրի կատուն։ Ավելի վաղ կինը հայտնել էր հարազատներին և մտերիմներին, որ կատուն իր կյանքի գլխավոր արարածն է։
Ժառանգության համաձայն՝ ընտանիքի անդամները պետք է կենդանու տկարության դեպքում դիմեն բուժման ցանկացած միջոցի՝ նույնիսկ թանկարժեք քարերի և հնատիպ իրերի վաճառքը։
Կատուն արդեն դարձել է ժառանգության «տերը» և նրա տրամադրության տակ կա չորս անկողին, սնվում է ծովախեցգետիններով։