19/01/2018 17:18
Իրանում կտրել են գողության համար դատապարտված բանտարկյալի ձեռքը
Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը, հայտնել Է «Интерфакс»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ լրատվական գործակալությանը:
Դատավճիռն ի կատար է ածվել Մեշհեդի բանտում, քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտ 900 կիլոմետր հյուսիս-արևելք ընկած շրջանում: Այնուհետև տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Դատապարտյալը 34 տարեկան է: 2011 թվականին նրան ձերբակալել էին ոչխար, ոսկերչական իրեր և փոխադրամիջոցներ գողանալու համար: