19/01/2018 14:11
Լավրովը և Գուտերիշը կարևորել են Սիրիայի և ԿԺԴՀ-ի ճգնաժամերի խաղաղ լուծումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ Սիրիայի և ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամերի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում, փոխանցում է ТАСС-ը:
«Միջազգային օրակարգի առավել սուր հարցերի քննարկման համատեքստում, ներառյալ Սիրիայի և Կորեական թերակղզու իրադրությունը, զրուցակիցներն ընդգծել են, որ արդիականության ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիների որոնումն այլընտրանք չունի», - նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Լավրովը և Գուտերիշը նաև հաստատել են հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը:
«Երկուստեք հաստատվել է հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անշեղ կատարման խնդրին», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում: