19/01/2018 18:29
Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին ՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Դանիգուչիին, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր:
Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները, ՏՏ ոլորտում հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Նախարարը ներկայացրել է նաև Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ՏՏ ոլորտի ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագիծը, որը զգալիորեն կարագացնի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների քանակական և որակական աճի
գործընթացը: Առաջարկը հավանության է արժանացել հյուրերի կողմից, և Հաջիմե Դանիգուչին նախագծի մանրամասներին ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ հասկանալու համար դրա շուրջ համագործակցության հնարավորությունները: