Հիասթափություններ ունեցել եմ, բայց նախընտրել եմ այստեղ, իմ ժողովրդի հետ լինել. Հովհաննես Չեքիջյան (Տեսանյութ)

19/01/2018 13:20

Հիասթափություններ ունեցել եմ, բայց նախընտրել եմ այստեղ, իմ ժողովրդի հետ լինել. Հովհաննես Չեքիջյան (Տեսանյութ)


Կյանքի 89-րդ տարում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացավ Հայասատանի Հանրապետության բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչմանը: Խոստովանում է՝ այս պահին շատ երջանիկ է զգում ու այսուհետ իրեն առավել պարտավորված է զգալու: Կատարելության հասած դասականը համեստորեն նկատում է՝ իր գործում կատարելություն չկա, որքան տարիքն առաջանում է, այնքան առավել շատ սովորելու բան է ունենում: Հատկապես, որ արդեն Հայաստանի Հանրապետության 17 ազգային հերոսներից մեկն է:

«Այսուհետ զգույշ պետք է լինեմ իմ քայլերում, թե չէ Ձեզ նման լրագրողներից ես չեմ պրծնի: Ամբողջ աշխարհում 17-ից մեկը լինելը փառք է, բայց նաև՝ շատ լուրջ պարտականություն: Բազմաթիվ պարգևների եմ արժանացել տարբեր երկրներում, բայց դրանցից ոչ մեկը տվյալ հանրապետության ամենաբարձր կոչումը չի եղել, ամենաբարձրը ես ստացա Հայաստանում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց նա:

Ժամանակակից ոչ բոլոր կոմպոզիտորներին է հավանում, բայց ընդգծում է՝ շնորհալիներ էլ կան: Կարևորը, որ իրենց կատարումներից ոչ-ոք դժգոհ չէ.

«Ժամանակակից կոմպոզիտորներին ամենաշատը ճաշակն ու տեխնիկան է պակասում, գիտելիքները՝ ո՞ր նոտան պիտի չգրի: Թե չէ այսօր շատ նոտաներ են գրում, որոնք ոչ մի բան չեն նշանակում: Կոմիտասը մի քանի նոտայով իր «Գութան» երգով մի ամբողջ սիմֆոնիա է ստեղծել: Մարդը պետք է կրթություն ունենա, որ կարողանա տեխնիկային տիրապետել, թերի կրթությամբ այդ ամենը հնարավոր չէ»:

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ ժամանակի հետ ճաշակն ավելի ու ավելի է խամրում՝ դժվարացավ մատնանշել. ճաշակի անկման պատճառը յուրաքանչյուրի մոտ տարբեր է, ու ցավոք՝ այն «բուժելու» սպեղանի չկա, չենք կարող դեղատնից գնել ու ճաշակը բուժել:

«Բովանդակալից ասելիք պետք է ունենան. կան շնորհալիներ, որոնք ինչ-որ բան ուզում են ասել, կան նաև այնպիսի կոմպոզիտորներ, ովքեր լավ բաներ չեն հանդուրժում, անպայման պիտի տգեղ լինի: Իհարկե, դրանք ավելի քիչ հաջողվածներն են, բայց այդպիսիներն էլ կան: Կարևորը՝ ձգտումը դեպի լավը կա, ու դա շատ լավ է… Դասական, լուրջ երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ թեև քիչ, բայց, այնուամենայնիվ ունենք, ու դա ինձ շատ է ուրախացնում: Եվրոպայում մրցույթների են մասնակցում ու լավ տեղ շահած վերադառնում: Իմ կարծիքով՝ աշխարհի հետ խոսելու ճանապարհը դա է», - ակնարկեց մաեստրոն:

Հասարակությունը վերջին տարիներին այնքան էլ լուրջ չի վերաբերում այս կամ այն կոչմանը, քանի որ ոչ միշտ է համաձայնվում այն կրողի ընտրության հետ: Հովհաննես Չեքիջյանին ոչ թե կոչումը, այլ հենց իր անուն-ազգանունն է ազդեցիկություն հաղորդում: Նրա ելույթներն ազդարարող պաստառների վրա արդեն երկար տարիներ միայն այսպես է գրվում՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, թեև, նա բազմաթիվ կոչումների արժանի կրողն է:

«Ես այն մարդն եմ, ով կարիք չունի զարդարանքների: Բայց կան մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն, ու դա նորմալ է, անհրաժեշտ է: Կոչում ունենալը մեծ փառք է, նշանակում է՝ աշխատանքդ պետականորեն գնահատվել է: Բայց ասեմ՝ արտասահմանում նման բան չկա, գրում են անուն-ազգանունն ու արդեն պարզ է, թե նա ով է: Բոլորն էլ գիտեն, որ ես Ժողովրդական արտիստ եմ, ու միակ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստն եմ, ով այսօր մնացել է Հայաստանում: Երկրորդը չկա», - ժպիտով հիշեցրեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ Հայաստանից հեռանալու ցանկություն երբեք չի՞ ունեցել, խոստովանեց՝ առաջարկություններ եղել են, բայց իր կողմից միշտ մերժվել են, ու դրա համար չի փոշմանել.

«Հիասթափություններ ունեցել եմ, բայց նախընտրել եմ այստեղ, իմ ժողովրդի հետ լինել: Այն ժամանակ, երբ ցրտին, առավոտյան ժամը 6-ին գնում էի 20 լիտր նավթ վերցնելու, իհարկե, հիասթափություն էր, բայց այդ օրերն անցանք, Փառք Աստծո: Հատկապես ցուրտ, վատ տարիներին աշխատել եմ, որպեսզի խմբից չհեռանամ ու նրանց էլ այստեղ պահեմ: Ծանր տարիներին միշտ եղել եմ իմ ժողովրդի հետ, թե հիմա ով է դա գնահատում, այլ հարց է: Բայց, դե այդպես է եղել… Ամբողջ ազգով ուզում էինք անկախ հանրապետություն լինել, բայց այսօր շատ անգամ դրա հարկը չգիտենք»:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, մինչ տեղափոխվելը եղել է Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալը, միաժամանակ՝ Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը: Հայաստան է եկել 1961 թվականին՝ 33 տարեկան հասակում: Հիշում է՝ իր ծննդավայրից հայրենիք տեղափոխվելն այդ տարիներին անհնար էր, այնտեղից այստեղ թռչունն էլ չէր կարող գալ: Բայց քանի որ Մոսկվայում աշխատելու հրավեր էր ստացել՝ ծննդավայրից տեղափոխվեց Մոսկվա:

«Այնտեղ չուզեցի մնալ, այն ժամանակվա Մոսկվան ճնշող բան ուներ, ամեն ինչ կուսակցականացված էր: Ուզեցի գալ Երևան, ու հաջողվեց: Այնպես որ, Մոսկվայում աշխատելու հրավեր ստանալու շնորհիվ՝ հայտնվեցի Հայաստանում… Այստեղ ինձ ոչ-ոք չէր ճանաչում, սակայն որոշ կապեր ունեի: Ռադիոյով երգեր էի լսում ու ինքս նոտագրում, երգերին ծանոթ էի արդեն: Ինձ առաջարկեցին մրցույթի մասնակցել, երգչախումբը տվեցին ինձ. 5 օր անց ասացի՝ պատրաստ եմ: Ժյուրիում 32 մարդ կար, ու որոշեցին ինձ նշանակել պետական ակադեմիական երգչախումբի գեղարվեստական ղեկավար: Ու այդ որոշումն արդեն 56-57 տարի ուժի մեջ է», - պատմեց դիրիժորը:

Թե ո՞ւմ կցանկանար տեսնել 18-րդը՝ չպատասխանեց՝ որոշում կայացնողն ինքը չի ու այդ մասին չի էլ մտածել: Անգամ իր՝ Ազգային հերոսի կոչման մասին չէր մտորել: Անակնկալի եկավ, երբ դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր ստորագրած հրամանի մասին:

2017-ը հոբելյանական էր  Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համար, 2018-ն էլ հոբելյանական է 80-ամյա երգչախմբի գեղարվեստական ղեկավարի համար. Հովհաննես Չեքիջյանը դեկտեմբերի 23-ին կդառնա 90 տարեկան.

Երևանի սրտում՝ Կենտրոնում բնակվող դիրիժորն անդրադարձավ նաև մայրաքաղաքին: Ասում է՝ Երևանն իմ աչքի առաջ շատ-շատ փոխվեց: Ամեն մի ծառը, որ տեսնում եմ մեծացել է, ամեն մի փողոց, որ սարքում են՝ ուրախանում եմ… Գյուղից որ գալիս են Երևան, իրենց քայլվածքն էլ է փոխվում, մարդիկ քաղաքացի են դառնում կամաց-կամաց: Այդ բոլորը ես նվաճում եմ համարում: Հայրենիքն այնպիսի բան է, որ չես կարող ոչ մի բանի հետ փոխել, նույնիսկ՝ համեմատել, հետևապես՝ հայրենիքի ամեն մի անկյուն, ամեն մի ծաղիկ ինձ համար նվիրական է… Ապրում եմ քաղաքի կենտրոնում, ճիշտ է՝ խճողված է, մեքենաները շատ են, բայց ես կենտրոնը շատ եմ սիրում, լավ է, որ այդտեղ եմ ապրում»:

Նրա աշխատանքային ժամերը չեն սահմանափակվում աշխատանքային օրենսգրքում գրանցված ժամերով: Կեսկատակ-կեսլուրջ հավելում է՝ քնած ժամանակ էլ աշխատում է՝ մտածելով վաղվա անելիքի մասին:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան, օպերատոր՝ Հովիկ Գրիգորյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը