19/01/2018 11:44
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չվերթի ժամանակ ամուսնացրել է բորտուղեկցորդներին (Տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլիի Սանտյագո և Իկիկե քաղաքների միջև իրականացվող չվերթի ժամանակ օդանավում ամուսնացրել է բորտուղեկցորդներ Կառլոս Չուֆարդիին և Պաուլա Պոդեստին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով La Repubblica-ին:
Երիտասարդները պատմել են, որ քաղաքացիական ամուսնության մեջ են գտնվում արդեն 8 տարի և երկու դուստր ունեն: Նրանք մեկնաբանել են, որ Սանտյագոյի եկեղեցին, որտեղ մտադիր էին պսակադրվել, ավերվել է 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Զույգը նշել է, որ կցանկանար ապագայում պսակադրվել:
«Ցանկանում եք՞ պսակադրվել, վստահ ե՞ք», - հարցրել է քահանայապետը, որից հետո պսակադրել է նրանց:
Պարբերականի փոխանցմամբ՝ բորտուղեկցորդները պսակադրության վկայություն են ստորագրել չվերթն իրականացնող ավիաընկերության ձևաթղթի վրա: