19/01/2018 14:29
Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ երեք ՃՏՊ-ում 78 մարդ է վիրավորվել
Թուրքիայում ձնահոսքի հետևանքով երեք խոշոր ՃՏՊ է գրանցվել ավտոբուսների մասնակցությամբ: Վեց մարդ մահացել է, կա 78 վիրավոր, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet թերթին:
Ամենից ծանր վթարը գրանցվել է երկրի հարավ-արևելյան Մուշ նահանգում, որտեղ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մահացել է 6 մարդ, վիրավորվել՝ 28-ը:
Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգում ևս ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուս է շրջվել: Այնտեղ կա 38 վիրավոր:
Սիվաս նահանգում էլ ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 16 մարդ: