19/01/2018 16:17
ՄԱԿ-ում խոստովանել են, որ կազմակերպությունում սեռական ոտնձգության խնդիր կա
ՄԱԿ-ում խոստովանել են սեռական ոտնձգության խնդրի առկայությունը: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը: Նա հայտարարել է, որ ղեկավարությանը հայտնի է որոշ աշխատակիցների ոչ պատշաճ վարքագծի մասին, և ամեն ինչ արվում է խնդրի լուծման համար, փոխանցում է Vesti.ru-ն:
ՄԱԿ-ում սեռական ոտնձգությունների մասին նախօրեին հայտնել էր The Guardian-ը: Այնտեղ հեղինակները որպես հիմք բերում են կազմակերպությունում աշխատողների վկայությունները: Նրանք հայտարարել էին, որ վախենում են բռնության դեպքերի մասին հայտնել հնարավոր հեռացման պատճառով: Նրանց կարծիքով՝ ՄԱԿ-ի ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում խնդրին, և ամբողջ աշխարհում գործող կազմակերպության գրասենյակներում քրեական միջադեպերն անպատիժ են մնացել: