19/01/2018 18:09
Մակրոնը խոստացել է ընդհանուր զինապարտություն սահմանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջև, հավաստել է, որ ընդհանուր զինապարտություն վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետը կատարվելու է «իր հերթին», հայտնում է РИА Новости-ն:
«Ես ցանկանում եմ հավաստիացնել յուրաքանչյուրին, որ այն կմտցվի իր հերթին, այն կառավարելու են դրա հետ կապված բոլոր նախարարությունները, այլ ոչ միայն պաշտպանության նախարարությունը: Այդ նախաձեռնությունն առանձին ֆինանսավորում է ունենալու, եւ այն ոչ մի կերպ չի ազդի (2019-2025 թվականների) ռազմական պլանավորման մասին օրենքի վրա», - հայտարարել է Մակրոնը:
Տուլոնի ռազմաբազայում Մակրոնի ելույթը հեռարձակվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական Periscope-ում: