19/01/2018 13:13
Պուտինը մասնակցել է մկրտության լողին և սուզվել սառը ջրանցքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սելիգերում մասնակցել է մկրտության լողին և սուզվել սառը ջրանցքը: Հունվարի 19-ին լրագրողներին այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ լճի շրջանում ջերմաստիճանը գիշերը չի իջել մինուս 6-7 աստիճանից: Պեսկովը հավելել Է, որ նախագահը սառը ջուրն է սուզվում արդեն մի քանի տարի:
Ռուս ուղղափառ եկեղեցին Տիրոջ մրկրտությունը նշում է հունվարի լույս 19-ի գիշերը՝ ավանդական լողով : 2017 թվականին ջրում սուզվել է 1,8 միլիոն ռուսաստանցի: