19/01/2018 17:44
ՌԴ Պետդուման հավանություն է տվել Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքի դուրսգրմանը
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանին Ղրղզստանի պարտքի մնացորդ 240 մլն դոլարի դուրսգրման վավերացման մասին օրենքը, ասվում է Պետդումայի տվյալների բազայում, փոխանցում է News.rambler-ը:
Անցյալ տարի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ղրղզստանի ֆինանսների նախարարները Բիշքեկի բոլոր պարտքերի դուրսգրման մասին արձանագրություններ են փոխանակել:
Հետագայում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պարզաբանել էր, որ Ղրղզստանի պարտքի դուրսգրումն ուղղված է երկրների հարաբերությունների զարգացմանը: