19/01/2018 11:26
Սիրիան պատրաստվում է խոցել թուրքական կործանիչներ
Սիրիայի զինված ուժերը կխոցեն յուրաքանչյուր թուրքական կործանիչ, որը հարձակում կգործի Սիրիայի վրա, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադը փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նման հայտարարությամբ սիրիացի գործիչը հանդես է եկել առաջիկայում սիրիացի քրդերի դեմ երկրի հյուսիսային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու Անկարայի մտադրության ֆոնին:
Մեքդադը պարզաբանել է, որ թուրքական զինվորների յուրաքանչյուր հարձակում քրդական զորամիավորումների նկատմամբ Սիրիայի իշխանությունները կդիտարկեն որպես ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում: