19/01/2018 14:59
Ես վերջին մարդն եմ, որ կարող է կարծիք հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի մասին. Սվիտալսկի
Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք իրար հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի մասին։
«Ես վերջին մարդն եմ, որ կարող է կարծիք հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի մասին», - ասաց դեսպանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:
Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն: