19/01/2018 10:39
Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մարալիկ – Լանջիկ, Արթիկ – Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում գետնաբուք է:
Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան – Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: