19/01/2018 14:57
Փոթորիկ` Եվրոպայում. զոհերի թիվը հասել է 10-ի
Տասը մարդ է մահացել արևմտաեվրոպական երկրներում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հայտնում է «Эхо Москвы»-ն:
Հայտնի է, որ մահացած քաղաքացիներից 2-ը հրշեջ-փրկարարներ են, որոնք աշխատելիս են եղել փոթորկի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչի ընթացքում էլ նրանց վրա հսկա ծառեր են ընկել ու ճզմել հրշեջներին:
Բացի այդ, գերմանացի օդերևութաբաններն արդեն զգուշացրել են, որ տեղ-տեղ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 44 մետրի:
Գերմանական Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը լիովին դադարեցրել է երկրի տարածքում գնացքների երթևեկությունը՝ երկրում գրանցված փոթորկի պատճառով:
Բազմաթիվ վայրերում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:
Հայտնի է նաև, որ եղանակային պայմանների պատճառով Ամստերդամի Սխինփհոլ օդանավակայանը ստիպված է եղել ամբողջովին դադարեցնել աշխատանքը: