19/01/2018 11:34
Ստոկհոլմում երկու մարդ է տուժել դանակի հարվածներից
Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ Ստոկհոլմի կենտրոնում դանակի հարվածներից տուժել է երկու մարդ, փոխանցում է РИА Новости-ն:
Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է հինգշաբթի երեկոյան: Թե ինչ է տեղ ունեցել, դեռ հայտնի չէ: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրից փախուստի է դիմել երկու անհայտ անձ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է մեկ կասկածյալ, մի քանի մարդ հարցաքննության է բերվել: