19/01/2018 19:05
«Ելք»-ն այսօր իրականացրել իր պատմության ամենաբազմամարդ երթը. Փաշինյանը հայտարարեց հաջորդ ցույցի ամսաթիվը (Լուսանկարներ)
Կարող եմ արձանագրել, որ «Ելք» դաշիքն այսօր իրականացրել է իր պատմության ամենաբազմամարդ և էներգետիկայով լեցուն երթը, ամփոփելով «Ելք» դաշինքի կազմակերպած ընդդեմ թանակցումների երթը՝ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան:
«Իմ զգացողությունն ասում է, որ «Ելք» դաշինք առաջիկայում որևէ մի օր կիրականացնի նաև ՀՀ պատմության ամենաբազմամարդ, ամենահզոր ու ամենավճռորոշ երթը», - նշեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև ցույցին հաջորդելիք քայլերին՝ նշելով, որ դաշինքն առաջիկայում կներկայացնի Հարկային օրենսգրքի փոփոխության վերաբերյալ իր առաջարկներն ու կպահանջի, որպեսզի պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ:
Անդրադառնալով այն քննդատություններին, որ իրենք իշխանափոխության պահանջ չեն դնում ու չեն պայքարում թանկացումների համար մեղավորների դեմ՝ Փաշինյանը նշեց, որ եթե իրենք չկարողանան կոնսոլիդացնել հանրությանը ու այդպիսով ստիպել իշխանություններին թանակցումները զիջել, ապա իշխանափոխության պահանջի մասին դժվար է խոսել:
Փաշինյանը նաև նշեց, որ «Ելք»-ի հաջորդ երթը տեղի կունենա փետրվարի 5-ին: