19/01/2018 11:54
Գեղարքունիքի գյուղերի տներից մեկում 10 օրական տղա երեխայի դի է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 10։15-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ նշված գյուղ է ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: