19/01/2018 18:12
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: