19/01/2018 14:52
Ռիո դե Ժանեյրոյի լողափում մեքենան մխրճվել է հետիոտների մեջ, առնվազն 15 մարդ տուժել է (Տեսանյութ)
Առնվազն 15 մարդ է տուժել բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեքենայի՝ հետիոտներին վրաերթի ենթարկելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ հանրահայտ Կոպակաբանա լողափի առափնյա հատվածում, փոխանցում է ТАСС-ը:
Վարորդը՝ 41-ամյա Անտոնիու Ալմեյդան, վրաերթի է ենթարկել առափնյա հատվածով զբոսնող մարդկանց: Ըստ նախնական տվյալների՝ Ալմեյդան ձերբակալվել է ու հայտարարել, որ տառապում է էպիլեպսիայից:
Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է՝ ինչպես են փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերում տուժածներին:
Կոպակաբանա լողափը համարվում է Ռիո դե Ժանեյրոյի ամենահայտնի ու մարդաշատ վայրերից մեկը: Ցերեկը տեղի բնակիչներն ու քաղաքի հյուրերը լողում ու արևայրուք են ընդունում լողափում, իսկ երեկոյան զբոսնում են համանուն առափնյա հատվածով:
⚠️Imágenes fuertes⚠️ Automovilista atropelló a multitud en la playa de #Copacabana en #Brasil; habría sufrido un ataque epiléptico.