19/01/2018 17:58
«Ելք» դաշինքի երթի խորհրդանիշը ՀՀ տնտեսությունը բնութագրող նախորդ դարի կանաչ «ջորին» է (Լուսանկարներ)
Քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների:
Երթի մեկնարկից առաջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ելույթներից հետո մեկնարկեց երթը: Մի խումբ մասնակիցներ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից կանաչ գույնի «ջորի» մակնիշի ավտոմեքենան բրդեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նախորդ դարի կանաչ «ջորին» խորհրդանշում է ՀՀ տնտեսության ներկայիս իրավիճակը: