19/01/2018 12:06
Տոկիոյում բացվել է ռոբոտների ցուցահանդես (Տեսանյութ)
Տոկիոյում բացվել է ռոբոտատեխնիկայի զարգացման և կիրառման RoboDEX ցուցահանդեսը: Ճապոնիայի և Չինաստանի ավելի քան 200 ընկերություն ներկայացրել է իր տեխնոլոգիական նորամուծությունները, փոխանցում է ТАСС-ը:
Ցուցահանդեսի հիմնական մասը նվիրված է արդյունաբերական Android ծրագրերին, որոնք կարող են արտադրության մեջ համալիր գործառույթներ իրականացնել, անօդաչու սարքերին և սպասարկման ոլորտով զբաղվող ռոբոտներին: Վերջինները կարող են օգտագործվել հյուրանոցներում՝ այցելուներին դիմավորելու, նաև աշխատել որպես մատուցող: