19/01/2018 10:30
Երևանում վրաերթի են ենթարկվել մայրն ու 10-ամյա աղջիկը. Մայրը մահացել է
Այսօր Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գ.-ն Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, որոնք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց, և այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։