20/01/2018 16:16
Լոնդոնում անցկացվում է Lumiere փառատոնը (Տեսանյութ)
Լոնդոնում անցկացվում է Lumiere լուսային արվեստի գիշերային փառատոնը: Միջոցառման շրջանակում հանրային վայրերում ներկայացված են բրիտանացի և արտասահմանցի նկարիչների ժամանակակից աշխատանքները, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ներկայացված է ընդահանուր առմամբ 58 արտ-օբյեկտ: Դրանց թվում են եռանկյուն վերգետնյա լուսային անցումը, սեղանի հսկա լամպը, նաև՝ լոնդոնյան ավանդական հեռախոսի կարմիր խցիկը: