20/01/2018 12:17
ԱՄՆ կառավարությանն ուղարկել են չվարձատրվող արձակուրդ
ԱՄՆ նախարարությունները և գերատեսչությունները ստիպված են մասամբ դադարեցնել աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:
Ինչպես հայտնում է Reuters-ն, ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել երկրի դաշնային բյուջեն հաստատել մինչև հունվարի 20-ի կեսգիշեր: Այդպիսով վերջացել է կառավարության ֆինանսավորման մասին ներկայիս ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը:Կարևոր առաջադրանքներ չկատարող պետական մարմինների բոլոր աշխատակիցները ժամանակավոր չվճարվող արձակուրդ կգնան:
Սենատում շարունակվում են բանակցությունները նոր օրինագծի հարցով: Կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքի նախագիծն արդեն հաստատվել է Ներկայացուցիչների պալատում: Սակայն Սենատում դեմոկրատական փոքրամասնությունն արգելափակում է դրա առաջխաղացումը, մասնավորապես, Թրամփի վարչակազմի կողմից որոշ ծրագրերի, օրինակ՝ անչափահաս միգրանտների պաշտպանության ծրագրի սահմանափակման պատճառով: