20/01/2018 14:33
Թուրք զինվորականները պատասխանել են քրդերին՝ կրակելով նրանց դիրքերին
Թուրքական Զինված ուժերը պատասխանել են քրդերի գործողություններին՝ կրակելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրին շրջանում նրանց դիրքերին, փոխանցում է Gazeta.ru- ն հղում անելով Anadolu գործակալությaնը:
Թուրքական ԳՇ-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ռազմական գործողությունները հիմնված են երկրի ինքնապաշտպանության իրավունքի վրա:
Ավելի վաղ, քրդական ինքնապաշտպանական ուժերը սահմանային գոտում չորս թուրք զինվորականի են սպանել, երբ նրանք փորձել են ներխուժել Սիրիայի տարածք: