20/01/2018 11:09
Թուրքիայի զորքերը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ օպերացիա են իրականացնում
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում՝ սահմանային Աֆրինի շրջանում սկսել է քրդական գյուղերի մասսայական ռմբակոծումը։ Քրդական YPG խմբավորման տվյալներով՝ հունվարի 19-ի գիշերը մի քանի բնակավայրում մոտ 70 արկ է պայթել, փոխանցում է DW-ն:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է, որ սկսվել է YPG-ի վրա հարձակումը։ Նախարարը նաև ավելացրել է, որ Անկարան համաձայնեցնում է իր գործողությունները Մոսկվայի հետ։
Թուրքական ԶԼՄ–ները հաղորդում են ռուսական ռազմական խորհրդատուներին Աֆրինի շրջանից դուրս բերելու ՌԴ–ի մտադրության մասին։ «Երկու երկրների միջև բանակցությունները նախատեսվող օպերացիայի վերաբերյալ շարունակվում են», –գրել է թերթերից մեկը։