20/01/2018 10:56
Հանրապետության մի շարք տարածքներում երեկ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Երեկ Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976 թ. գրանցված ռեկորդը՝ 12,0 աստիճանը:
Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844 թ-ից ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961 թ. գրանցված ռեկորդը՝ 2.5 աստիճանը:
Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում», - գրել է նա: