20/01/2018 13:54
Իրաքում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրաքի օդերևութաբանական և սեյսմոլոգիական դիտարկումների ծառայության մասնագետները հունվարի 20-ի գիշերը երկրի կենտրոնական շրջաններում արձանագրել են 5,1 մադնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ծառայության հայտարարությանը։
«Սեյսմոլոգիական մոնիտորինգի մեր կայաններն առավոտյան Դիյալա նահանգի Մանդալի շրջանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների շարք են արձանագրել տեղական ժամանակով ժամը 1:17-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնագեետները նշել են, որ նահանգից ոչ հեռու ևս գրանցվել է մի քանի ցնցում պակաս ուժգնությամբ՝ 3-ից մինչև 3.8 մագնիտուդ:
Նրանց տվյալով՝ երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, զգացել են Դիյալա նահանգի, նաև Բաղդադի արևելյան շրջանների բնակիչները: Ծառայությունում նշել է, որ երկրաշարժի վնասների մասին տեղեկություններ չկան:
Դայալա նահանգը գտնվում է Բաղդադից հյուսիս-արևելք։