22/01/2018 14:01
Amazon-ը բացում է առանց դրամարկղների առաջին սուպերմարկետ
ԱՄՆ Սիեթլ քաղաքում երկուշաբթի բացվում է ամերիկյան համացանցային հսկա Amazon-ի առանց դրամարկղների առաջին սուպերմարկետը, հայտնում է DW.com-ը:
Amazon Go սուպերմարկետում բոլոր հաճախորդները ընտրած ապրանքները դնում են զամբյուղի մեջ, ապա՝ դուրս գալիս խանութից, իսկ գնումների համար գումարը ավտոմատ կերպով դուրս է գրվում վերջններիս Amazon-ի հաշվից: Բացի այդ, սուպերմարկետում հատուկ կշեռքներ կան, որոնք կգրանցեն վերցրած ապրանքները:
Խանութը այցելելու համար անհրաժեշտ է բջջային հատուկ հավելված ներբեռնել: Մինչև խանութ մուտք գործելը և գնումների ավարտից հետո հեռախոսը հարկավոր է սկանավորել հատուկ սարքի միջոցով:
Amazon-ում պնդում են, որ գնումների ժամանակ դեմքերի ճանաչման համակարգ չի օգտագործվում: