22/01/2018 10:13
Թուրքիայի ԶՈւ-ն սիրիացի քրդերին պատկանող 45 թիրախ է խոցել Աֆրինում
Թուրքիայի ռազմական ուժերը օդային հարձակումների ընթացքում կիրակի խոցել են քրդական զորամիավորումների 45 նպատակակետ Սիրիայի Աֆրին քաղաքում, ասվում է Թուրքիայի Գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ին:
«Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի շրջանակներում մեր ռազմական օդուժն այսօր ահաբեկիչների 45 թիրախ է ոչնչացրել: Ռազմարշավին մասնակցող բոլոր 32 ինքնաթիռը բարեհաջող վերադարձել իրենց բազաներ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր զորքերը ոչնչացնելու են ԱՄՆ աջակցությունը ստացող Սիրիայի ազգային ինքնապաշտպանության քրդական կազմավորումներին, որոնք չեն կարող ակնկալել ԱՄՆ-ի օգնությունը՝ Թուրքիային հաղթելու համար: