22/01/2018 11:51
Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելն ականջահաճո փաստ է, բայց ես մեծ խնդիր եմ տեսնում. Թևան Պողոսյան
Իմ կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ֊ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը բավականին ականջահաճո փաստ է, Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
«Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է», -գրել է Թևան Պողոսյանը։
Նա, սակայն, նույնիսկ այդ պարագայում մեծ խնդիր է տեսնում:
«Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունը ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածու լիներ, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում», - նշել է Թ.Պողոսյանը։