22/01/2018 15:15
Եթե և՛ ոչխարները ողջ լինեն, և՛ գայլերը՝ կուշտ, մայրաքաղաքում քաղաքակիրթ տրանսպորտի մասին խոսք լինել չի կարող. Կարեն Չիլինգարյան (Տեսանյութ)
Մայրաքաղաքի գլխավոր խնդիրը, ըստ քաղաքացիների, քաղաքային տրանսպորտն է։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը ոգևորված է բրիտանացիների մշակած հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծից։
Aysor.am-ի հետ զրույցում Չիլինգարյանը ասել է, որ բոլոր դրական կողմերի հետ միասին մտավախության կա սակագնի բարձրացման հետ կապված, սակայն ամեն ինչ անելու են, որ այն կա՛մ պահպանվի, կա՛մ չնչին բարձրանա։
Ըստ նրա՝ եթե նախընտրենք որակյալ տրանսպորտ, ուրեմն թանկացումն անխուսափելի է։ Նոր նախագծի համաձայն, կուղղվեն 90-ականների սխալները, գծատեր հասկացությունը, հնարավոր է, վերանա և ամբողջ տրանսպորտային համակարգը կառավարի քաղաքապետարանը։ Հատուկ մոտեցում է լինելու նաև վարորդների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։