22/01/2018 11:46
Կենտրոնական բանկը հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ
Հունվարի 18-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը:
Կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:
Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: