22/01/2018 15:47
Պուչդեմոնը մեկնել է Դանիա՝ չնայած իսպանական դատախազության նախազգուշացմանը
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը երկուշաբթի Բելգիայից մեկնել է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային, հայտնել է El Pais թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Սպասվում է, որ բանավեճը կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Այսպիսով Պուչդեմոնն առաջին անգամ է լքել Բելգիան այն պահից ի վեր, երբ այնտեղ էր մեկնել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, չնայած այն բանին, որ իսպանական դատախազությունը խոստացել է խնդրել երկրի Գերագույն դատարանին՝ նրա ձերբակալման եվրոպական կալանագիր տալ, եթե նա մեկնի Դանիա: