22/01/2018 10:44
Քաբուլում ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցի վրա. կա 18 զոհ (Տեսանյութ)
Քաբալում գտնվող Intercontinental հյուրանոցում կիրակի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 6 քաղաքացի:
Բացի այդ, սպանվել են մեկական քաղաքացիների Գերմանիայից, Հունաստանից և Ղազախստանից, նաև 4 հոգի Աֆղանստանից, հայտնում է «Интерфакс»-ը:
Աֆղանական ավիափոխադրող Kam Air ավիաընկերությունից հաղորդել են, որ սպանվել է նաև ընկերության մի քանի աշխատակից, մի քանիսի ճակատագիրն էլ առայժմ անհայտ է:
Ըստ իշխանությունների, շենքի պաշարման ժամանակ երեք հարձակվող վերացվել է:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորումը: