22/01/2018 14:57
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ քամին՝ հարավային կլինի 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: