22/01/2018 16:13
Դավոսի ճանապարհին. Կարեն Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Կարեն Կարապետյանը Facebook-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել օդանավից՝ գրելով. «Դավոսի ճանապարհին»:
Վարչապետի հետ միասին օդնավանում են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: