Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին

23/01/2018 19:28

Դա գաղտնիք է՝ խուսափելու թուրքական կողմից խափանման փորձերից. Իտալաբնակ պրոդյուսերը՝ «Մայրիկ» ֆիլմի թարգմանության ու հայկական մշակույթի մասին


Օրերս Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվեց նաև իտալերեն: Aysor.am-ի զրուցակիցը Իտալիայում բնակվող դերասան, պրոդյուսեր Էդգար Հովսեփյանն է: Նրա հետ զրուցել ենք առաջիկա միջոցառումների, տեղի հայկական համայնքի, հայկական շոու և թատերական արվեստի մասին: Չենք մոռացել անդրադառնալ նաև այս օրերին ամենաշատը քննարկվող «Եվրատեսիլին»:

- Էդգար, օրերս տեղեկացանք, որ Անրի Վերնոյի՝ Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մայրիկ» գիրքը թարգմանվել է նաև իտալերեն: Ծանո՞թ եք գաղափարի հեղինակին: 

- Այո, գիրքը թարգմանվել է իմ լավ ընկեր, հոյակապ լրագրող և հայ ժողովրդի բարեկամ Լետիցիա Լեոնարդիի կողմից: Նա, իսկապես, մեծ աշխատանք է կատարել՝ թարգմանելով գիրքը և ներկայացնելով իտալացիներին, ինչի համար Իտալիայի բոլոր հայերի անունից շնորհակալ եմ մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:

- Հետաքրքրվա՞ծ են իտալացիները հայկական իրականությամբ:

- Այո, հաշվի առնելով վաճառքի քանակը, կարող եմ փաստել՝ այն մեծ հաջողություն է ունեցել, հետքրքրություն է առաջացրել իտալացիների մոտ: Լեոնարդին շրջագայել է բոլոր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի հնարավորինս շատ իտալացիների ներկայացնի հայերի պատմությունը: 

- Մոտենում է ապրիլի 24-ը: Իտալիայի հայկական սփյուռքը որևէ միջոցառում կազմակերպո՞ւմ է այդ օրերին: 

- Այո, այս տարվա ապրիլի 24-ի համար էլ մեծ միջոցառում ենք պատրաստում: Այստեղ ենք հրավիրել Պարի պետրական անսամբլի պարողների մի մեծ խմբի, կլինեն ելույթներ հայկական ավանդական տարազներով: Այս պարագայում պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկեր, հայազգի բարեգործ Ջորջիո Օրֆալյանին, ով այս ամենը կազմակերպելու համար առաջնահերթ համագործակցել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Միայն թե հիմա չեմ կարող նշել մշակութային այն վայրը, օջախը, որտեղ տեղի է ունենալու միջոցառումը: Դա ներկայում գաղտնիք է՝ խուսափելու համար թուրքական կողմից խափանման փորձերից:

- Որքան գիտեմ, այդ օրվա համար նաև երգ է գրվում: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ երգ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է կատարելու…

- Երգի հեղինակը ես եմ: Ճիշտն ասած՝ այս երգը դեռ նախորդ տարի եմ գրել, բայց այն այդպես էլ մնացել էր իմ գրապահարանում: Այս տարի որոշեցի դուրս բերել ու ներկայացնել: Կարծում եմ՝ Շառլ Ազնավուրի «PER TE ARMENIA» երգից հետո սա կլինի երկրորդ իտալական երգը, որը կխոսի Հայաստանի մասին: Դա ինձ ավելի է երջանկացնում և մեծ պատասխանատվության զգացում ներշնչում: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երգչին կվստահվի այն կատարելը, չեմ կարող հստակեցնել: Իմ մտքում երեք կարևոր անուն կա, մնում է հասկանամ՝ ո՞ւմ ձայնն է առավել հարմար այս երգի համար: Շուտով ամեն ինչ պարզ կլինի:

- Մե՞ծ է Իտալիայի հայկական համայնքը:

- Իտալիայում կա մոտ 4-5 հազար հայ: Կան տարբեր հայկական համայնքներ: Ամենամեծը Հռոմի և Միլանի համայնքներն են: Ցավոք, Իտալիայում հայկական համայնքները հաճախ միմյանցից առանձնանում, բաժանվում են, միմյանց հետ չեն համագործակցում: Միասնություն չկա, ու դա մեր ժողովրդին բնութագրող գիծ է: Ցավոք կամ բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճանաչում Իտալիայում բնակվող հայերի մեծամասնությանը: Ճիշտ է, միջոցառումների, հավաքույթների ժամանակ ես հաճախ եմ հանդիպում հայերի, ովքեր ինձ լավ են ճանաչում, բայց ես առաջին անգամ եմ տեսնում նրանց: Բայց այդ ճանաչելն ինձ երջանիկ է դարձնում, քանի որ հասկանում ես, որ քո հայրենակիցները գոնե գնահատում են աշխատանքդ, որն է՝ ներկայացնել Հայաստանը, հայկական մշակույթը, հայ արվեստը: Ի դեպ, ասեմ, որ Վատիկանի արխիվների հայազգի գիտաշխատողի հետ 2016 թվականին ստեղծեցինք մի ծրագիր, որի միջոցով փորձում ենք միախմբել Իտալիայի հայ երիտասարդությանը, որպեսզի հետագայում այս աստիճան բաժանված չլինեն հայերը: Ծրագիրը կոչվում է «UNIONETALENTI» (տաղանդների միասնություն): Սա մի միջոց է, որ կարող է երիտասարդներին օգնել՝ ինտեգրվել ու չանել ավագների սխալները, լինել միախմբված օտար երկրի մեջ:

- Սակայն, այլ պետություններում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա…), կարծեք, առավել համախմբված են հայերը, զորեղ համայնք ունեն:

- Ընդհանրապես, հայ համայնքների խնդիրը շատ ակտուալ է Եվրոպայում, նույնիսկ Ձեր նշած երկրներում, որտեղ շատ հայեր կան: Պարզապես, Իտալիայում առավել շատ է այդ խնդիրը զգացվում, որովհետև հայերը շատ քիչ են: Ինչ խոսք, այնպես չի, որ ասածս համատարած է. այստեղ էլ հայերը միմյանց ձեռք են մեկնում, հասնում, եթե ինչ-որ մեկը դժվարության մեջ է: Բայց դա զուտ անհատներին է վերաբերում, և ոչ թե համայնքների կազմակերպված աշխատանքին: Այդ միասնությունը հատկապես հարկավոր է նորեկներին օգնելու համար:

- Իսկ հայ հասարակությունը որքանո՞վ է ինտեգրված իտալական միջավայրին:

- Իտալիայում հայերի ինտեգրումը նախանշված է ամենից առաջ մասնագիտական ոլորտներում: Այս պարագայում պետք է մեծ հպարտությամբ ասեմ, որ յուրաքանչյուր ոլորտում հայերն ամենալավ աշխատողներից են: Մենք ունենք միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետներ. քանդակագործ Վիգեն Ավետիս, նկարչուհի Լիանա Ղուկասյան, դերասաններ, բժիշկներ, գրողներ և երաժիշտներ: Հայ ժողովուրդը շատ հայտնի չէ Իտալիայում, բայց վերջին տարիներին մեր աշխատանքի շնորհիվ կարողացանք շատ ու շատ իտալացիների ծանոթացնել հայկական մշակույթին: Ու հավատացեք, նրանք շատ են գնահատում մեր մշակույթն ու արվեստը:

- Էդգար, քանի՞ տարի է այդտեղ եք: Ինչո՞ւ եք գնացել:

- Երբ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իտալիա, շատ փոքր էի, չզգացի այդ մեծ փոփոխությունը: Արդեն շատ երկար տարիներ է, որ Իտալիայում եմ ապրում, ու հիմա սա դարձել է իմ տունը, իմ էության մի մասը: Բայց պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընտանիքին, որովհետև նրանք երբեք թույլ չտվեցին մոռանալ իմ հայկական ծագումը, իմ լեզուն: Եվ ինչպես ես ասում եմ իմ երգերից մեկում, «Գնա առաջ՝ դեպի նոր հորիզոններ: Բարձրացիր բոլոր աստիճանները, հասիր գագաթին, բայց մի մոռացիր առաջին աստիճանի մասին»… Իմ առաջին աստիճանը Հայաստանն էր, որտեղ ես ծնվել եմ, ուստի երբեք չեմ մոռանա այն:

- Ո՞րն է այդտեղ Ձեր հիմնական զբաղմունքը:

- Այժմ հանդես եմ գալիս որպես երաժշտական պրոդյուսեր, նաև երգեր եմ գրում: Շատ հետևողական եմ այն երիտասարդների նկատմամբ. ովքեր քայլեր են ձեռնարկում դեպի մեծ բեմեր: Նույն ուշադիր աչքով եմ հետևում նաև Հայաստանի նոր սերնդին: Տաղանդավոր շատ երիտասարդներ կան, ովքեր որոշակի փուլեր հաղթահարելուց հետո կկարողանան մեծ արտիստներին մոտ կանգնել: Ամեն բան նրանց ձեռքերում է, մենք էլ պետք է թույլ չտանք, որ նրանք գլորվեն անդունդը:

- Փաստորեն, հետևում եք հայկական մշակույթին ու շոու-բիզնեսին: Որակական փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Իհարկե, հետևում եմ:  Նկատեցի, որ վերջին տարիներին շատ երիտասարդ արտիստներ են ծնվում՝ փորձելով դուրս գալ ռաբիս կոչվող անդունդից: Բայց չեմ կարող խոսել հայկական շոու-բիզնեսի մասին, քանի որ չի կարելի խոսել գոյություն չունեցող բանի մասին: Հավատացեք, սա մեծ ցավով եմ ասում. հայկական շոու-բիզնեսը շատ ցածր մակարդակի վրա է ու էլ ավելի է վախեցնում այն միտքը, որ այն կարող է ավելի ցածրանալ: Հայաստանում արվեստագետները միայն հետևում են իրենց բիզնեսին և անտեսում շոուն` մոռանալով, որ այս երկու բառերը՝ շոու և բիզնես, բեմում պետք է ձեռք ձեռքի տված նույն ուղղությամբ գնան: Շատ անգամ եմ լսում, որ վատ երաժշտություն հրամեցնելը պատճառաբանում են՝ «մարդիկ ուզում են սա լսել» արտահայտությամբ: Ո՛չ, այդ դո՛ւք եք ժողովրդին ստիպում իջնել ձեր ցածր մակարդակին, դո՛ւք ամբողջովին կործանում եք այն, ինչը կոչվում է հայկական մշակութ: Ճշմարիտ արվեստագետը պարտավոր է իր ժողովրդի գեղարվեստական մակարդակը միշտ բարձրացնել, այլ ոչ թե հակառակը:

- Առջևում Եվրատեսիլն է, ու Հայաստանն էլ եվրատեսիլյան անցուդարձի մեջ է: Ծանո՞թ եք մեր թեկնածուներին:

- Արդեն շատ տարիներ Եվրատեսիլը երաժշտական մրցույթ չեմ համարում: Այժմ սա ավելի շատ քաղաքական իրադարձություն է: Հասկանում եմ, որ Հայաստանը լուրջ է մոտենում այս միջոցառմանը, քանի որ մենք երբեք միջազգաին բեմերում երգի ասպարեզում չենք ունեցել մեծ հաղթանակներ: Բայց խորհուրդ կտամ ավելի թեթև մոտենալ այս ամենին… Այո, հետևում եմ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակից-մրցակիցներից ոմանց: Կարծում եմ՝ կան մասնակիցներ, ովքեր նույնիսկ ավելորդ են միջազգային մրցույթում ներկայանալու հանար: Սա զուտ իմ կարծիքն է: 

- Իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ»-ի բեմում:

- (Մտածում է, հեղ.) Մարիա Աբրահամյանին կամ, ինչպես նրան անվանում են՝ Maria’s Secret-ին: Այս աղջիկն արտառոց ձայն ունի, երիտասարդ է, բայց, միևնուն ժամանակ, շատ պատրաստված: Երգի մեջ շատ ժամանակակից է, բոլորից առանձնանում է իր խարիզմայով, ձայնային տվյալներով: Հուսով եմ, որ նա կկարողանա հաղթել նախագծում և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում: Ըստ իս, այս պահի դրությամբ նա միակն է, ով կարող է Հայաստանը անբասիր ներկայացնել միջազգային բեմում:

- Իսկ այս տարիների հայաստանյան մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք առավել հավանել:

- Արամ ՄՊ3-ինը և Արծվիկինը: Արծվիկն իրեն ներկայացրեց անսպասելի, և ես, իսկապես, մեծ հույսեր ու սպասումներ ունեի: Գուցե շատերը պատրաստ չէի՞ն այդ կերպարին, չգիտեմ:

- Էդգար, երաժշտական աշխարհի մասին խոսեցինք, իսկ հայ դերասանակա՞ն աշխարհի մասին ինչ կարծիքի եք:

- Չլինի, թե դժգոհում եմ, բայց վերջին տարիներին հայաստանյան թատերական ասպարեզն էլ անկման մեջ է: Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ հայաստանում գեղարվեստական լավ ֆիլմ նկարելու համար ստիպված պետք է միշտ նույն դերասաններին օգտագործեն: Իսկ նրանց մեծ մասն արդեն Հայաստանում չի բնակվում, իրենց գործն են շարունակում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Նորաթուխ դերասաններն էլ դառնում են միանման սերիալների գերի: Մոտակա 10-20 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական աշխատանք պետք է կատարի, որպեսզի կարողանա վերականգնել մեր հզոր թատերարվեստը: Ու այդ ամենը պետք է սկսել կրթական համալիրների տարրական դասարաններից:

- Այսօր տարվա կտրվածքով մի քանի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Արդյոք չեք հետևում այդ ֆիլմերին ու դրանցում ներգրավված դերասաններին:

- Ներկայում հիանում եմ միայն Հայկ Մարությանի գործունեությամբ՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես հայ մարդ:

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել երևանում:

- 11 տարի առաջ՝ 2007 թվականին: Հուսով եմ՝ շուտով կրկին կվերադառնամ, բայց օգտակար նպատակով. մենք մտադիր ենք հայ-իտալական ֆիլմ նկարահանել, ուստի, չեմ ուզում շտապել: Այցելությունս կախված է այդ նախագծից:

- Այստեղ ունե՞ք Ձեր ոլորտը ներկայացնող ընկերներ, մտերիմներ:

- Գիտեք, այսօր դժվար է ընկերներ ունենալ, հատկապես՝ մեր աշխատանքում: Ես շատ ծանոթներ ունեմ, նրանցից ոմանց հետ մտերմացանք սոցիալական կայքերի միջոցով, ոմանց հետ՝ նույնիսկ անձամբ: Ես հանդիպել եմ շատ հրաշալի ու բաց մարդկանց: Եվ հույս ունեմ, որ նոր սերունդը կփոխի ինչ-որ բան Հայաստանյան բեմական աշխարհում և այս անկումը հնարավորինս շուտ կկանխի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot)

Տվյալ բաժնի վերջին նյութերը