07/02/2018 15:31
ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունների համար 45 միլիարդ դոլար կծախսի
ԱՄՆ-ի պաշտպանության՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի անվտանգության հարցերով փոխնախարար Ռանդալ Շրիվերը հայտարարել է, որ 2018 թվականին Աֆղանստանում ռազմական գործողությունները Վաշինգտոնին 45 մլրդ դոլար կարժենան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Hill թերթին:
Շրիվերը, ելույթ ունենալով Սենատում, մանրամասնել է, որ այդ գումարը ներառում է նաև Աֆղանստանում ԱՄՆ բանակի ծախսերը՝ 13 միլիարդ դոլար, աֆղանական զինված ուժերի ծախսերը` 5 միլիարդ դոլար, նաև 780 միլիոն դոլար՝ տնտեսական աջակցության և լոգիստիկ կարիքների համար:
Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ներկայացուցիչը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆղանստանում նոր ռազմավարության մասին կես տարի առաջ արված հայտարարությունից հետո առաջին անգամ է ելույթ ունեցել Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում: