Ադրբեջանում ստում են. «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը Մոսկվայում անխոչընդոտ մասնակցում է «Prodexpo» ցուցահանդեսին
07/02/2018 17:18

Ադրբեջանում ստում են. «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը Մոսկվայում անխոչընդոտ մասնակցում է «Prodexpo» ցուցահանդեսին

«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ընկերությունը Ադրբեջանի կողմից որևէ խոչընդոտի չի հանդիպել Մոսկվայում անցկացվող «Prodexpo 2018» ցուցահանդեսին մասնակցելու ընթացքում:

««Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը՝ Երևանում գրանցված ընկերություն է (B.H. brandy company), և այդ կարգավիճակով էլ մասնակցում է ցուցահանդեսին», - Aysor.am-ին ասացին ընկերությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, թե, իբր, կանխել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի մասնակցությունը «Prodexpo 2018» պարենային ցուցահանդեսին:

Ադրբեջանում ստում են. «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը Մոսկվայում անխոչընդոտ մասնակցում է «Prodexpo» ցուցահանդեսին