09/02/2018 09:56
«Ժամանակ». ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակցության մեջ են ապագա կոալիցիոն կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենալու համար
«Ժամանակ»-ը գրում է. «ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակցության մեջ են մտել ապագա կոալիցիոն կառավարությունում հնարավորինս մեծ ներկայացվածություն ունենալու համար: ՀՅԴ վերնախավը փորձում է հասնել նրան, որ կառավարությունում գոնե ունենա այնքան ներկայացվածություն, որքան ԲՀԿ-ն, և ստանա առնվազն մեկ փոխվարչապետի պաշտոն, որը նրանք մտադիր են հանձնել ներկայում տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Լոքյանին:
Դաշնակցականները տեղյակ են, որ ԲՀԿ-ն ունենալու է փոխվարչապետի պաշտոն, և եթե իրենք գոնե համարժեքը չստանան, ապա կհամարեն իրենց օրինական շահերը ոտնահարված: Թերևս սրանով են պայմանավորված վերջին մի քանի օրերին դաշնակցության կիսաընդդիմադիր ռևերանսները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում